Armenian National Music-ը հիմնադրվել է 2013թ. մայիսի 7-ին Տիգրան Քեշիշյանի, Սերգեյ Ումրոյանի և Աստղիկ Մարտիրոսյանի կողմից։ Նպատակն էր ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան թվային ձայնադարան՝ ներառելով ժողովրդական (ֆոլկլոր), գուսանա֊աշուղական, հոգևոր և կոմպոզիտորական ստեղծագործություններ։ Մինչ օրս վերականգնվել, վերամշակվել և թվայնացվել են հազարավոր աուդիո ձայնագրություններ, որոնք ներկայացվել են հանրությանը կայքի միջոցով։ Թվայնացվել են նաև նոտագրության հազարավոր էջեր՝ նպատակ ունենալով ամբողջությամբ թվայնացնել հայ կոմպոզիտորական երաժշտության ժառանգությունը։