Արթուր Աքշելյան

Dec 28 1984

Ծնվել է 1984 Երևանում։ Ուսումը սկսել է Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում Վ. Աճեմյանի դասարանում, այնուհետև շարունակել ժնևի բարձրագույն Երաժշտական դպրոցում աշխատելով Մ. Ժարելի, Լ. Նաոնի ինչպես նաև Ռ. Քորնելլի հետ Բոստոնի Համալսարանում։ Հանդիպում-սեմինարներ է ունեցել անվանի կոմպոզիտորներ Ի. Ֆեդելե, Կ. Սարիահո, Ս. Գերվասոնի Ս. Գուբայդուլինա և այլ անվանի երաժիշտների հետ։

Աշխատում է հիմնականում կամերային և նվագախմբային ժանրերում։ Համագործակցել է բազմաթիվ անսամբլների և նվագախմբերի հետ այդ թվում. Nouvel Ensemble Moderne (Մոնրեալ), Ensemble Intercontemporain (Փարիզ), Ensemble Insomnio (Ամստերդամ), Arditti Quartet (Լոնդոն), Ensemble Moderne Lemanic, Ensemble Contrechamps (Ժնև), Musique Nouvelles (Բրյուսել),  Ensemble Divertimento (Միլան), «Պրե-արտ անսամբլ»  և այլն։ Ինչպես նաև մի շարք ֆեստիվալներում, ինչպիսք են ՝ «Musica Nova»  «Festival Amadeus», «Gaia Festival», Shanghai New Music Week»,  «Gaudeamus New Music Week», «Abeldoben».

Աչքի է ընկել  տարբեր միջազգային մրցույթներում. Մոնրեալի NEM - Երիտասարդ կոմպոզիտորների ֆորում, «Ժնևի Մրցույթ, «Գաուդեամուս մրցանակ», «Պրե-Արտ» և այլն։ Վերջին շրջանում համագործակցում է «Dilijan chamber music series», «Ֆեստիվալ Ֆլաժե», «Անսամբլ Վերտիգո», «Orpheus» Մրցույթ, «ՄինկոՖ» Հիմնադրամների հետ։