Թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը ծնվել է 1988 թ. դեկտեմբերի 19-ին, Լիոնում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել երեք տարեկանից։ Ութ տարեկանում ընդունվել է Լիոնի CNR դպրոցը, այնուհետև բարձրագույն երաժշտական կրթություն է ստացել նույն քաղաքի կոնսերվատորիայում։ Վարպետության դասեր է ստացել Բազելի կոնսերվատորիայում (Իվան Մոնիգետիի դասարան)։ Կոմիտասին, Գաբրիել Ֆորեին, Ֆրանսիս Պուլենկին նվիրված իր ձայնասկավառակը 2016 թ.-ին մասնագետների կողմից արժանացել է բարձր գնահատականի և արժանացել Musica մրցանակի։ Évidence ընկերության հետ ձայնագրել է Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունների սկավառակ։ 2016 թ.-ին դարձել է Musicades Romanesques արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Քշիշտով Պենդերեցկու անվան մրցույթի բազմակի դափնեկիր Աստղիկ Սիրանոսյանը ելույթ է ունենում ինչպես կամերային, այնպես էլ սիմֆոնիկ ժանրերում։ Նա մշտապես համագործակցում է Դանիել Բարենբոյմի, Յո-Յո Մայի, Սայմոն Ռաթլի, Անտոնիո Պապանոյի, Սոլ Գաբետայի և այլոց հետ: Ելույթ է ունեցել Փարիզի ֆիլհարմոնիկ, Վիեննայի Musikverein, Բրյուսելի Flagey, Վաշինգթոնի Քենեդու անվան համերգասրահներում։ Աստղիկ Սիրանոսյանը նվագում է 1676 թ. ստեղծված թավջութակով, որը նրան տրամադրել է շվեյցարական «Բումբո» երաժշտական հիմնադրամը։