Հասմիկ Պապյան

Sep 02 1961

Հասմիկ Պապյանը հայ սոպրանո է։ 2004 թ-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։ 2005 թ-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ գարեգին Բ-ի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան»։The Washington Post թերթը նրան անվանել է «Լավագույն Նորմա»։ Հասմիկ Պապյանը ծնվել է սեպտեմբերի 2-ինմ Երևանում։ Երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 5 տարեկանից, երբ սկսել է ջութակ նվագել։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, ապա` օպերային երգեցողության բաժինը։ Երգչուհու կարիերան սկսվեց այն բանից հետո, երբ Կոնսերվատորիայի երգեցողության բաժնի ղեկավար Տաթևիկ Սազանդարյանը լսելով երգչուհին, հիացմունքի խոսքեր ասաց։

Ազգային օպերային թատրոնում դեբյուտից հետո հրավիրվեց Բոննի օպերա և Դյուսելդորֆի Deutsche Oper am Rhein օպերա։ Շուտով Պապյանը սկսեց ելույթ ունենալ միջազգային հեղինակավոր բեմերում ինչպիսիք են Մետրոպոլիտեն օպերայում  և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու Մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան և Մուսիկֆերայնը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի  պետական օպերաներում:

Պապյանի ստեղծագործական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1990 Վիեննայում կայացած Բելվեդերի մրցույթում տարած հաղթանակը, որի մրցանակներից մեկն էլ Վարշավայի Մեծ թատրոնում ելույթն էր։ Նա իր երկացանկում ընդգրկեց Նորմայից մի հատված, որը երբևէ չէր կատարել։ Պապյանը երգը սովորել է հինգ օրում և նվագախմբի հետ ունեցել է ընդամենը մեկ փորձ։ Դրանից հետո Նորման դարձավ նրա այցեքարտը (կարևորագույն  դերերգը)։ Պապյանը Նորմայի դերերգը կատարեց 1993 թ-ին Վարշավայում, որից հետո Մարիո դել Մոնակոյի որդին՝  Ջանկարլո դել Մոնակոն նրան առաջարկեց պայմանագիր Բոննի օպերայում։ Այսպես սկսեց հասմիկ Պապյանի վերելքը։ Այդ ժամանակվանից նա առաջին անգամ սկսեց կատարել Ջ․ Վերդիի «Տրավիատան» ,Դոննա Աննայի դերերգը Վ․Ա․ Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից, Ժ․ Բիզեի «Կարմենից» Միկաելայի դերերգը։ 1995 թ-ին Վիեննայի օպերայում առաջին անամ հանդես է եկել Տոսկայի դերերգով։   Պապյանն այսօր ապրում թ. Վիեննայում։ Նա Երևանը համարում է իր սիրելի քաղաքը և ասում․ «Ես երբեք Հայաստանից չեմ հեռացել։ Ես իմ բացակայությունն անվանում եմ գործուղում»։ Նա ամեն տարի այցելում է Հայաստան և պլանավորում է իր կարիերան  ավարտելուց հետո ապրել հայրենիքում։