Կարեն Շահգլադյան

Dec 22 1976

Կարեն Շահգալդյանը ժամանակակից Ռուսաստանի ամենավառ երաժիշտներից մեկն է: «Պաբլո Սարասատե» միջազգային մրցույթի (Իսպանիա) դափնեկիր է:

Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարան) և ասպիրանտուրան` պրոֆեսոր Մայա Գլեզարովայի ղեկավարությամբ: Մասնակցել է Ի. Մենուհինի, Վ. Սպիվակովի, Գ. Ժիսլինի և Եվ. Չուգաևայի վարպետաց դասերին: 1998 – 2002թթ. Կարենը եղել է Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» անվանի նվագախմբի կազմում:

Նա հանդես է եկել այնպիսի հռչակավոր համերգասրահների բեմահարթակներում, ինչպիսիք են Նյու  Յորքի (Carnegie Hall),  Մոսկվայի (Bolshoy Hall), Լոնդոնի (Royal Festival Hall, Queen  Elizabeth Hall, Purcell Room), Վիեննայի  (Musikverein), Համբուրգի (Laeizhalle), Լայպցիգի (Gewandhaus),  Մյունխենի (Gasteig - Philharmonie), Տոկիոյի (Suntory Hall, Opera City Hall), Տորոնտոյի (Koerner Hall) և այլն:

Կարեն Շահգալդյանը Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահարն է: Համերգներով հանդես է եկել ավելի քան 200 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելգիա, Ավստրալիա, Շվեդիա, Իսպանիա, Իտալիա, Մերձբալթյան երկրներ, Մոլդովա, Չեխիա, Բուլղարիա, Ղազախստան, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան և Հայաստան: