Կենսագրություն
Այսօրվա երաժշտարվեստի
ոլորտում Լուսինե Խաչատրյանին անվանում են «Ստեղնաշարի պոետ»։ Նրա փայլուն ելույթները հիացրել են Մայնի Ֆրանկֆուրտի Alte
Oper-ի, Մյունխենի Herkulessaal-ի, Շտուտգարտի Liederhalle-ի, Ցյուրիխի Tonhalle -ի,
Ամստերդամի Concertgebouw-ի, Լուվրի թատրոնի, Լոնդոնի Վիգմոր Հոլլի, Նյու Յորքի Քարնեգի
Հոլլի և այլ հռչակավոր համերգասրահների հանդիսատեսին։
Լուսինե Խաչատրյանն արժանացել
է բազմաթիվ մրցանակների. Բադենի մշակութային հիմնադրամի երաժշտարվեստում առաջխաղացման
մրցանակի, Կարլսրուեի երաժշտական ակադեմիայի “Freundeskreis կրթաթոշակի, Գերմանական
հիմնադրամի հատուկ կրթաթոշակի և այլն։
2003-ին Իտալիայում
հաղթել է Օստրայի և Մարսալայի դաշնամուրային մրցույթներին, արժանացել է Նորմանդիայի
եվրոպական դաշնամուրային մրցույթի երկրորդ մրցանակին և այլն։ Նա հանդես է գալիս ինչպես
նվագախմբերի հետ, այլև կամերային ժանրում։
Լուսինե Խաչատրյանը դուետով հաճախ ելույթ է ունենում
իր եղբոր՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Նրանք միասին 2002-ին EMI Classics ընկերության
հետ թողարկել են “Debut CD” վերնագրով ձայնասկավառակ, 2007-ին՝ Ս․ Ֆրանկի ու Դ․ Շոստակովիչի
սոնատները ֆրանսիական Naïve ընկերության կողմից, 2013-ին Բրամսի ջութակի և դաշնամուրի
բոլոր սոնատները, 2015-ին «Իմ Հայաստան» խորագրով հայ հեղինակների ստեղծագործությունները։
2012-ին Լուսինե Խաչատրյանը հիմնել է արվեստի նոր ուղղություն՝
«Դաշնամուր-թատրոն», որտեղ դաշնամուրային դասական երաժշտությունն ու դրամատիկ արվեստը
միաձուլվում են մեկ բեմում։ Թատերարվեստի շնորհիվ նրա կատարումները հասան եզակի հարթության
և հաճախականության։ Նրա բեմադրությունների շարքում է Ֆ․ Շիլլերի «Մարիա Ստյուարտը» (2012) , «Շոպեն․ դաշնամուրն իմ երկրորդ
Ես-ն է» (2013) և «Կլարա Վեյկը Շուման է նվագում»(2013) և հայկական մշակույթի մասին «Կարոտ» (2015) ներկայացումները։