Տիգրան Հախնազարյան
Nov 30 1978
Ծնվել է Երևանում 1978 թ-ին: Գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի
ջութակի` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի դասարան և դիրիժորության բաժինը՝ պրոֆ. Էմին Խաչատրյանի
դասարան: Կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվ. կոնսերվատորիայում`
լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինի մոտ: Մասնակցել է անվանի դիրիժոր Կուրտ Մազուրի վարպետության
դասընթացին: 23 տարեկանում դարձել է Բաշկորտոստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր:
2010-2012 թ. եղել է Կոմի հանրապետության Օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: 2013-2016 թ. եղել է Հեռավոր Արևելքի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկարվարն ու գլխավոր դիրիժորը: Այս նվագախմբով հանդես է եկել Մարիինյան թատրոնում: 2016 թ-ից հանդիսանում է Հարավ-Սախալինսկի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, Ավստրիայում, Մալթայում, Սերբիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և այլուր:
Ղեկավարել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարներ» կամերային և այլ նվագախմբեր: Մասնակցել է մի շարք փառատոների. Վ. Գերգիևի Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» (2014), Էմիր Կուստուրիցայի Kunstendorfclassic (2019 թ.), Յուրի Բաշմետի Խաբարովսկի փառատոն (2014, 2015 թթ.) և այլ փառատոներ: Համագործակցել է հանրահայտ երաժիշտների հետ. Յուրի Բաշմետ, Եվգենի Դոգա, Զուրաբ Սոտկիլավա, Մակվալա Կասրաշվիլի, Մայուկո Կամիյու, Ալեքսանդր Չայկովսկի, Իգոր Ֆյոդորով և այլք:
Հեռավոր Արևելքում կազմակերպել է և ղեկավարել երեխաների և պատանիների «Էվտերպայի աստղեր» երաժշտական փառատոնը (2015, 2017, 2019 թթ.): Նարեկ Հախնազարյանի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել է «Ռուսական թավջութակի երաժշտության անթոլոգիա»-ն CD թողարկելու համար: Որպես ժյուրիի անդամ մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների: