Լիբանանի Սրբոց Վարդանանց եկեղեցում նշվել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը

Հրապարակվել է՝ Dec 16 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 13-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի» երգչախումբը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հովանավորությամբ, Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Վարդանանց եկեղեցում նշել է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը, հայտնում է Կաթողիկոսության մամուլի ծառայությունը:

Ղեկավարությամբ Հոգշ. Տ. Զավեն Վրդ. Նաճարյանի, ավելի քան 50 անդամներից բաղկացած երգչախումբը և ուղեկցող նվագախումբը երաժտասերների դատին հանձնեց Կոմիտաս Վարդապետի հոգևոր և աշխարհիկ հարուստ ժառանգությունը:

Երգչախմբի ելույթը եզրափակվել է «Կիլիկիա» երգով, որից հետո Առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան - Եռագոյն» սրահում կազմակերպվել է ընդունելություն:

Լուսանկարը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության