Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում

Հրապարակվել է՝ Oct 18 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կկայանա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ: Կյանքի մեծ մասը բազմազգ Ղրիմում ապրած Սպենդիարյանը ուսումնասիրել, մշակել և գրի է առել հայկական, թաթարական, ռուսական, ուկրաինական, հունական, հրեական ազգային մեղեդիներ:

Կոմպոզիտորի ուկրաինական ժողովրդական երգերի մշակումները կհնչեն բնագրով՝ ուկրաիներենով: Միջոցառմանը ելույթ կունենան Լիաննա Վարդանյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Մկրտիչ Մկրտչյանը (բարիտոն), Կարինե Հովհաննիսյանը (դաշնամուր): Միջոցառմանը կմասնակցեն նաև Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները (տեքստերի ընթերցումներ):