Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը երկու մրցանակի է արժանացել "Tenth Piano Composition Competition Fidelio Online" մրցույթում

Հրապարակվել է՝ Jan 08 2020

Հեղինակ՝ ANM Media
Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի երկու ստեղծագործությունները “Tenth Piano Composition Competition Fidelio Online” մրցույթում (Իսպանիա) արժանացել են մրցանակների: Ինչպես հայտնում է ՀԿՄ հասարակայնության հետ կապերի բաժինը, կոմպոզիտորի “Swinging Bach” ստեղծագործությունը մրցույթի ջազային անվանակարգում արժանացել է երկրորդ, իսկ “Drops” ստեղծագործությունը ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ երրորդ մրցանակի։

Ջազային անվանակարգում մասնակցում էր  21 երկրից 61 ստեղծագործություն, իսկ ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ 20 երկրից 49 ստեղծագործություն:

Լուսանկարը՝ Անի Առաքելյանի