«Հարմոնիա» լարային քառյակը՝ Արամ Խաչատրյանի տանը

Հրապարակվել է՝ Dec 04 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի  5-ին, ժամը 19:00-ին կկայանա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Այս անգամ դասական երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Հարմոնիա» լարային քառյակը։ 

Քառյակի կազմում են Անի Խաչունցը (առաջին ջութակ), Սվետլանա Լալայանը (երկրորդ ջութակ), Յանա Դարյանը (ալտ) և ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը (թավջութակ)։ Համերգային ծրագրում ընդգրկված են Լ. Վ. Բեթհովենի և Ֆ. Մենդելսոնի կվարտետները։