Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայկ Հեքեքյանը Ստոկհոլմի միջազգային երաժշտական մրցույթի կրկնակի դափնեկիր

Հայկ Հեքեքյանը Ստոկհոլմի միջազգային երաժշտական մրցույթի կրկնակի դափնեկիր
Պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը Ստոկհոլմի միջազգային երաժշտական ութերորդ մրցույթի արժանացել է առաջին տեղի և հանդիսատեսի համակրանք մրցանակի։ «Շնորհակալ ենք բոլոր նրանց, ով իր ձայնը տվեց մեզ։ Հայկի երաժշտական ուղում սա ևս մի հաճելի ու կարևոր պահ է, ևս մի պատվոգիր, իսկ բոլորիս համար՝ միջազգային մի փոքրիկ հարթակում կրկին Հայաստան բառը հնչեցնելու առիթ։ Շնորհակալ ենք»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է պատանի երաժիշտի մայրը՝ Մարինե Մարգարյանը։

Հայկը Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին է։