Ֆրեզնոյաբնակ դաշնակահարը ելույթ կունենա «Երիտասարդ հայ տաղանդներ» համերգաշարի շրջանակներում

Հրապարակվել է՝ Oct 16 2019

Հեղինակ՝ ANM Media
Ֆրեզնոյաբնակ դաշնակահար Մայքլ Գրիգորյանը ելույթ կունենա «Երիտասարդ հայ տաղանդներ» համերգաշարի շրջանակներում: Համերգաշարը մեկ այլ՝ Ֆիլիպ Լորենցի հիշատակի դաշնամուրային համերգաշարի մաս է կազմում, որն անցկացվում է Կալիֆորնիայի պետական համալսարանում։ Այս մասին հայտնում է ամերիկյան «Ասպարեզը»:

Հայ դաշնակահարը ելույթ կունենա հոկտեմբերի 20-ին, Ֆրեզնոյի պետական համերգասրահում: Ծրագրում ընդգրկված են Ա. Բաբաջանյանի, Կոմիտասի, Ա. Սկրյաբինի, Բ. Բարտոկի, Ֆ. Լիստի և Լ. վան Բեթհովենի ստեղծագործություններից: Մայքլ Գրիգորյանը երաժշտական բարձրագույն կրթություն է ստացել Ֆրեզնոյում և Մանհեթենում: Հյուսիսային Կալիֆորնիայի համալսարանում դոկտորական աստիճան ստանալուց հետո վերադարձել է իր ծննդավայր։ Հանդես է գալիս նաև որպես կոմպոզիտոր: