Հարգանքի տուրք Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին

Հրապարակվել է՝ Oct 31 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 1-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը, ժամը 12:00-ին, օպերային թատրոնի հարակից պուրակում, ուր հանգչում է կոմպոզիտորի աճյունը, հարգանքի տուրք կմատուցվի նրա հիշատակին:

Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի սաները տեղում կկատարեն կոմպոզիտորի ստեղծագործություններից: Զուգահեռաբար կանցկացվի ֆլեշ մոբ՝ լրագրողների մասնակցությամբ, որոնք կիրականացնեն Սպենդիարյանին առնչվող հարցումներ և դրանց հիմքով կպատրաստեն փոքրիկ ռեպորտաժներ:

Այս խորհրդանշական նախագիծն արդեն 23 տարի շարունակ կազմակերպվում է Սպենդիարյանի անունը կրող մշակութային երկու հաստատությունների՝ տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի համագործակցությամբ: Այդ օրը՝ կոմպոզիտորի տուն֊թանգարանում, դպրոցի լավագույն երեք պատանի երաժիշտներ (երկու դաշնակահար և մեկ ջութակահար) հնարավորություն են ստանում նվագել Սպենդիարյանի երաժշտական գործիքներով։