Տավուշցի պատանիները ելույթ կունենան Վրաստանում և Աբխազիայում

Հրապարակվել է՝ Oct 11 2019

Հեղինակ՝ ANM Media
 Այրումի ավանդական երգի խումբը «Միասին երգչախումբ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 8-18-ը Վրաստանում և Աբխազիայում մասնակցում է միջազգային երգչախմբային ծրագրի:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, այն իրականացվում է շվեյցարական «Արտաս» արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպած միջազգային երգչախմբային ծրագրի հետ: Հինգ համերգների ընթացքում խումբը կներկայացնի հայկական ավանդական երգերը։ Ելույթներից մեկը տեղի կունենա Ռուսթավի քաղաքում՝ վրացական «Տուտարչելա» երգչախմբի հետ։