ՌԴ-ում չինական թատրոնի հյուրախաղերը կազդարարվեն «Սպարտակ» բալետով

Հրապարակվել է՝ Jan 10 2020

Հեղինակ՝ ANM Media
Հունվարի 14-ին Լյաոնինի բալետի թատրոնի (Չինաստան) հյուրախաղերը Վլադիվաստոկում  կազդարարվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պրիմորյեի երկրամասի մամուլի ծառայությանը:    

«Լյաոնինի բալետի թատրոնի հյուրախաղերը տեղի կունենան հունվարի 14-19-ը՝ Մարինյան թատրոնի Պրիմորյեի բեմում: Հյուրերը կներկայացնեն երկու գունեղ բալետ՝ «Սպարտակը» և «Մուլանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Սպարտակ» բալետը գրվել է1954-ին (լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի)։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ Բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։