Ընտրելով կյանքն ու ազատությունը. Կոմիտասին նվիրված համերգ Չիկագոյում

Հրապարակվել է՝ Jan 12 2020

Հեղինակ՝ ANM Media
Հունվարի 12-ին Չիկագոյի մշակույթի կենտրոնի Preston Bradley համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Համերգն իրականանում է «Ընտրելով կյանքն ու ազատությունը» նախագծի շրջանակներում, որը կազմակերպել է Crossing Borders Music կազմակերպությունը:

Միջոցառմանը ելույթ կունենա կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանը: Համերգին կհնչեն Կոմիտասի ամենահայտնի ստեղծագործությունները, որի նպատակն է ոչ միայն ներկայացնել Վարդապետի թողած ժառանգությունը, այլև հիշել այն մարդկանց, ովքեր իր նման ականատես են եղել դաժանագույն ողբերգության: Տաթև Ամիրյանը Կոմիտասի ստեղծագործություններից զատ կներկայացնի նաև Առնո Բաբաջանյանի և իր՝ “Tristesse” և “Waiting for the Dawn” ստեղծագործությունները:

Կոմիտասին նվիրված միջոցառումը «Ընտրելով կյանքն ու ազատությունը» համերգաշարի երրորդ համերգն է: