Անցնել բովանդակությանը

· Դասական

«Հայկական երեկո» Puplinge Classique փառատոնի շրջանակներում

«Հայկական երեկո» Puplinge Classique փառատոնի շրջանակներում
Հուլիսի 28-ին Շվեյցարիայի Puplinge Classique 11-րդ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Հայկական երեկո» խորագրով համերգ։ Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, այս համերգային ծրագիրն անց է կացվում 8-րդ տարին անընդմեջ և իր մեջ ներառում է ինչպես հայ հեղինակների, այնպես էլ օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 

Այս տարի փառատոնի հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել դաշնակահար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը և ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը։ Համերգի առաջին մասում հնչել են Ռ․ Շտրաուսի լիդերը, Ա․ Դվորժակի «Գնչուական երգերից», Մ․ Ռավելի «Վոկալիզը Հաբաներայի ոճով», Ժ․ Բիզեի «Հաբաներան» «Կարմեն» օպերայից և Կոմիտասի երգերից։ Երկրորդ մասում Վ․ Մարտիրոսյանը և Լ․ Հարությունյանը միասին կատարել են էդվարդ Գրիգի 3-րդ սոնատը և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հատվածներ։ 

Լուսանկարը՝  Puplinge Classique փառատոնի ֆեյսբուքյան էջից