Համերգային երեկո՝ նվիրված Կոմիտասի 150 և Ս. Մոնյուշկոյի 200-ամյակներին

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ» խորագիրը կրող համերգային երեկոն՝ նվիրված Կոմիտասի 150 և Ս. Մոնյուշկոյի 200-ամյակներին: Այս մասին հայտնում է ՆԱՄ հանրային կապերի բաժինը:

Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի, Ֆ. Շոպենի, Կ. Շիմանովսկիու, Ջ. Սարգսյանի, Ս.Մոնյուշկոյի և Շ. Իսկանդարյանի ստեղծագործություններից:

Երեկոյին ելույթ կունենան Մարիուշ Մոնչակը (ջութակ), Նադիա Մոնչակը (ջութակ, ալտ), Արմինե Պետրոսյանը (թավջութակ), Վալերի Այվազյանը (դաշնամուր), Քրիստինե Հովսեփյանը (դհոլ), Ջոն Սարգսյանը (կոմպոզիտոր):