Տիգրան Համասյանի մենահամերգը Ժնևի Վիկտորիա Հոլլում (ֆոտոշարք)

Հրապարակվել է՝ Nov 30 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 29–ին Ժնևի հանրահայտ Վիկտորիա Հոլլում Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150–ամյակին։ Համերգը կազմակերպել էր «Ավետիս» ասոցիացիան:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Կոմիտաս Վարդապետի կենսագրությանն ու արվեստին։ Ելույթներով հանդես եկան նաև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցիչ Վինսենտ Դեֆուրնին և համերգի կազմակերպիչ «Ավետիս» ասոցիացիայի պատվավոր նախագահ, Ժնևի պետական խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Ֆուլմին։

Համերգին ներկա էին Շվեյցարիայում և Ժնևում գործող միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Ժնևի տեղական իշխանությունների ու արվեստագիտական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։

Լուսանկարները՝ Դեմիր Սոնմեզի