· Դասական
Գլխավոր փորձն է գնում, բայց նվագախմբում միայն երկու կոնտրաբաս կա
Ռուս կոմպոզիտոր և դիրիժոր Սերգեյ Վասիլենկոյի հուշերը Ալեքսանդր Սպենդիարյանի մասին:
«Հիշում եմ Սպենդիարյանի գալուստը հոբելյանական համերգի անցկացման համար, որ ձեռնարկել էր հայկական ընկերությունը: Վաղ առավոտյան ես լսեցի հեռախոսի զանգ:
-Սերյոժա, ես հուսահատ վիճակում եմ... Գլխավոր փորձն է գնում, բայց նվագախմբում միայն երկու կոնտրաբաս կա, տրոմբոններ չկան, միայն մեկ տուբա է և այլն: Խորհուրդ տուր, ի՞նչ անել:
- Սիրելի Սաշա, ուղղակի չգիտեմ, թե ինչպես օգնեմ քեզ:
-Նրան ասպիրին տվեք, - բարձր և հստակ բղավում է մյուս սենյակից մեր թութակը:
Մենք միասին մտերմաբար քրքջացինք: Սպենդիարյանի հոբելյանական համերգը միանգամայն հաջող անցավ: Դա իմ վերջին հանդիպումն էր այդ սքանչելի կոմպոզիտորի և հրաշալի մարդու հետ»:
Մեջբերումը` «Ժամանակակիցները Սպենդիարյանի մասին» գրքից, կազմող` Ա. Թադևոսյան, Երևան, 1960
Նյութը տրամադրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: