Երիտասարդ երաժիշտ-կատարողների գալա համերգը՝ Խաչատրյանի տանը

Հրապարակվել է՝ Dec 12 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հերթական համերգը: Համերգաշարի շրջանակներում գալա համերգով ելույթ կունենան ՀՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի մասնակիցները:

Ծրագրում՝ եվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի շրջանակներում ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Բաբախանյանը (դաշնամուր) և Արամ Թալալյանը (թավջութակ):