Նվիրում Մաեստրոյին. Գեորգի Բուդաղյան-120

Հրապարակվել է՝ Oct 16 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 16-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Նվիրում Մաեստրոյին. Գեորգի Բուդաղյան-120» խորագրով միջոցառում:  

Հայ մեծանուն դիրիժորի և երաժշտական բազմակողմանի գործչի կյանքի և գործունեության առանցքային դրվագները ներկայացրեց տուն-թանգարանի գիտաշխատող Հասմիկ Համբարյանը:

Համերգային մասում ելույթ ունեցան դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը և Գ. Բուդաղյանի անվ. արվեստի դպրոցի սաները: