Արամ Թալալյանը և Յաշա Պապյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով

Հրապարակվել է՝ Dec 30 2019

Հեղինակ՝ ANM Media
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար թավջութակահար Արամ Թալալյանը և ալտահար Յաշա Պապյանը   պարգևատրվել են Երախտագիտության մեդալով։ 

Պարգևատրման հրամանը ստորագրել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի։