Հանրահայտ չինացի դաշնակահարը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և հանրահայտ չինացի դաշնակահար Հայու Ջանի համերգը:

Հայու Ջանը երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար:

Երեկոյի ընթացքում կներկայացվեն Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

Հայու Ջանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Համերգային գործունեությունից զատ դաշնակահարը Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Բուքստեհուդի միջազգային երաժշտական փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է:

Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում: