«Տաղարան» համույթը կներկայացնի երգեր՝ Հասմիկ Սարգսյանի խոսքերով

Հրապարակվել է՝ Oct 14 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրող Հասմիկ Սարգսյանի «Հայրենիքը բառ չէ» և «Հրդեհիր մորենուն» գրքերի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Միջոցառման շրջանակում հանդես կգա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան): Համույթի հետ որպես մենակատարներ հանդես կգան Լուսինե Մարկոսյանը, Պերճ Քարազյանը, Հովսեփ Նշանյանը, Գալինա Ցոլակյանը: Կհնչեն Հասմիկ Սարգսյանի խաղիկները և բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսները։