Հայկ Մելիքյանի մենահամերգը Բրյուսելում  

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media
Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը հոկտեմբերի 5-ին մենահամերգով հանդես կգա Բրյուսելի Պողոսյան հիմնադրամի դահլիճում: Ինչպես նշված է հիմնադրամի կայքում՝ համերգից ստացված ողջ հասույթը ուղղվելու է SOAR (Հայ որբերի օգնության միություն) բարեգործական հիմնադրամին:

Հայկ Մելիքյանը բարձրակարգ դաշնակահար է, ով ունի նաև անզուգական մեկնաբանական հմտություններ: Նա ճանաչված և սպասված է միջազգային բեմերում,  ելույթ է ունենում երաժշտական փառատոներում,  տալիս է վարպետության դասեր: Մելիքյանը կատարում է արևմտյան և արևելյան երկրների հեղինակների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ:

Համերգին կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի պոլոնեզները և վալսերը, Կլոդ Դեբյուսիի պրելյուդները, իսկ հայ կոմպոզիտորներից դաշնակահարը կկատարի Կոմիտասի, Վաչե Շարաֆյանի, Հարություն Դելլալյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։