Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա ՀԱՖՆ-ի հետ

Հրապարակվել է՝ Oct 24 2019

Հեղինակ՝ ANM Media
Աշխարհահռչակ վրացի դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին ելույթ կունենա Հայաստանում: Դաշնակահարուհին ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ինչպես նշված է ՀԱՖՆ հաղորդագրության մեջ՝ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Խատիա Բունիաթիշվիլին հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար: Համերգին կհնչի նաև Ն. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադեն»:

Համերգն իրականանալու է «Ավետիս» հայ-շվեյցարական ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում: