Գրեմմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը՝ երևանյան բեմում

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media

«Երևանյան հեռանկարներ»20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները` ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար: Միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:

 Քիմ Քաշքաշյաննը հայտնի արտիստ է, որը միավորում է հզոր և անսպառ ինտելեկտ` հնչյունների անզուգական գեղեցկության հետ միասին: Նրա համբավը` իբրև կատարողի, ձայնագրող արտիստի և ուսուցչի տարածվել է աշխարհով մեկ:

2013թ-ին իր «Կուրտագ և Լիգետի: Երաժշտություն ալտի համար» կատարումով նա արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին: Որպես մենակատար Քաշքաշյանը հանդես է եկել Բեռլինի, Լոնդոնի, Վիեննայի, Միլանի, Նյու Յորքի, Քլիվլենդի նվագախմբերի հետ՝ համագործակցելով Էշենբախի, Մետայի, Վելզեչ-Մյոստի, Կոչիշի, Դենիս Ռասել Դևիսի, Բլումստեդի և Հոլիգերի հետ: Քիմ Քաշքաշյանի ECM ձայնագրողական ընկերության բացառիկ արտիստ է: Նա ստացել է 2001թ-ին Կաննի դասական մրցանակը, 1999թ-ին՝ Էդիսոնյան պարգևը, ինչպես նաև երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար ստացավ Փիբոդի և Շվեյցարիայի  «Ոսկե աղեղ» մրցանակները: Քաշքաշյանը «Երաժշտությունը՝ սնունդի համար» նախաձեռնության հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է, որի շրջանակներում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելին քան կես միլիոն կարիքավոր մարդիկ անվճար սնունդ են ստացել:

Ռոբին Շուլկովսկին 20-րդ և 21-րդ դարերին սոլո հարվածային գործիքների համար գրված ամենանշանավոր ստեղծագործությունների ստեղծված առաջին կատարող և ձայնագրողն է: Նա նվիրել է իրեն հարվածային գործիքների կախարդական հնչյունները մարդկանց համար հասանելի դարձնելուն: Նոր հնչյունների շարունակական բացահայտումները հանգեցրել են երաժշտին նոր և անսովոր երաժշտական գործիքների ստեղծմանն ու զարգացմանը: Ամերիկացի կատարողն ակտիվորեն ներկայություն ունենալով աշխարհի հինգ մայրացամաքներում, իր արկածային ու էքսպերիմենտալ ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանում տեղափոխվեց Գերմանիա: