Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ում

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը մասնակցել են ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար Տաթև Ամիրյանը, ջութակահարուհի Գայանե Գրիգորյանը և երգչուհի Աննա Հայրապետյանը:

Համերգը նախաձեռնել էր Սան Հոզեի համալսարանի հայկական ուսանողական խորհուրդը: Համերգին հնչել են Կոմիտասի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները, երգերի մշակումները ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև՝ Տաթև Ամիրյանի հեղինակային ստեղծագործությունները՝ նվիրված Կոմիտասին:

Համերգին ներկա է եղել Սան Հոզեի համալսարանի նախագահ Մարի Փափազյանը, համալսարանի ուսանողները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: