Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Հայաստանի փոքրիկ երգիչները մասնակցում են Վիրտուալ երգչախմբային խաղերին

Հայաստանի փոքրիկ երգիչները մասնակցում են Վիրտուալ երգչախմբային խաղերին
Հայաստանի փոքրիկ երգիչները մասնակցում են Վիրտուալ երգչախմբային խաղերին։ Քանի որ Հայաստանում առայժմ չեն թույլատրվում երգչախմբերի փորձերը ամբողջ կազմով երգչախումբը որոշել է հանդես գալ նոր ձևաչափով։ Երեխաները ձայնագրվել են մեկ առ մեկ, այնուհետև ամբողջը մեկտեղել հնչյունային սարքավորումների միջոցով։ Ընտրվել է Pentatonix  խմբի հանրահայտ "Sing" երգը,  որի բառերը փոխել են և վերանվանվել է «Երգի՛ր, և COVID-ը կհեռանա»։ Երգը երեխաները տեսագրել և մոնտաժել են սեփական ուժերով։ Մեր երգչախմբի ելույթը կարող եք լսել այստեղ։

Մրցույթը եկել է փոխարինելու Համաշխարհային երգչախմբի 2020 թվականի խաղերը, որը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Անցած մի քանի ամիսների ընթացքում կազմակերպիչները ստիպված են եղել  գտնել նոր ուղիներ և լուծումներ: Համաշխարհային երգչախմբերի խաղերը հետաձգվեցին մինչև 2021 թվականը, իսկ այս տարվա խաղերը կանցկացվեն առցանց՝ հուլիսի 5-15-ը, նախապես պլանավորված  ժամանակահատվածում։  

2020 թվականին լրանում է Համաշխարհային երգչախմբային խաղերի 20-ամյակը։  

Լուսանկարը՝ երգչախմբի ֆեյսբուքյան էջից