Շրջանառության մեջ դրվեց «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» նամականիշը

Հրապարակվել է՝ Dec 02 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի նորակառույց դահլիճում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկը:  

1100 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է Գևորգ Պողոսյանը:  

Նամականիշի վրա պատկերված է Կոմիտասը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում, Էջմիածնի տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը  և ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: