Նիկոլայ Մադոյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում

Հրապարակվել է՝ Oct 04 2019

Հեղինակ՝ ANM Media

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգը, որը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

 

Ծրագրում՝ Ն. Պագանինի` «La Campanella» Ջութակի կոնցերտ No.2-ից, Ջութակի կոնցերտ No.40, Ա. Վիվալդի` «Տարվա եղանակներ»: