Պինխաս Ցուկերմանը՝ կրկին Երևանում

Հրապարակվել է՝ Oct 05 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 7-ին Երևանյան բեմում կրկին հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Պինխաս Ցուկերմանը: Ելույթը կայանալու է  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի  շրջանակներում:  

Ջութակահարը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Լ.Վ. Բեթհովենի ջութակի կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում ՀԱՖՆ-ը հանդիսատեսին կներկայացնի նույն կոմպոզիտորի երկրորդ սիմֆոնիան: 

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: