· Դասական
Շվեյցարական ընկերությունը հրատարակել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի Կոնցերտ-Էլեգիան`գրված լարային նվագախմբի համար հրատարակվել է շվեյցարական «Sordino Ediziuns Musicalas» երաժշտական հրատարակչության կողմից։ Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միության մամուլի ծառայությունը։
2006 թվականից հրատարակումը տեխնիկական պատճառներով հետաձգվում էր և միայն հիմա է հնարավոր եղել այն իրականացնել։ Պարտիտուրի կազմին նկարիչ, դիզայներ Անի Առաքելյանի ստեղծագործությունն է։
Հիշեցնենք, որ վերջերս այդ նույն հրատարակչությունը հրատարակել է նաև կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի «Դուո» ստեղծագործությունը` գրված ֆլեյտայի և ալտի համար: