Անցնել բովանդակությանը

· Դասական

Կոմիտասի և գերմանացի հեղինակների ստեղծագործությունները` մեկ ձայնասկավառակում

Կոմիտասի և գերմանացի հեղինակների ստեղծագործությունները` մեկ ձայնասկավառակում
Գերմանիայում լույս է տեսել Սեդա Ամիր-Կարայանի «Տրտմություն» ձայնասկավառակը՝ ըստ Շումանի համանուն երգի: Այն ձայնագրվել է դաշնակահար Գյոց Փայերի հետ, որտեղ գերմանացի հեղինակների կողքին Կոմիտասն է: «Եկա այն եզրակացության, որ այս սկավառակում իմ կենսագրությունն եմ երգում. որտեղից եկա, ուր եկա և ուր հասա»,-ANM-ի հետ զրույցում ասել էր երգչուհին: Կոմիտասի կողքին Գուստավ Մալերի և Ռոբերտ Շումանի ստեղծագործություններն են՝ գրված Յոզեֆ ֆոն Այխենդորֆի, Լեանդերի և Ռյուքերթի խոսքերով:

Այն կոչվում է «Տրտմություն» և նույնքան լավ բնութագրում է կոմիտասյան մեներգերը։ «Երբ հնարավություն ունեմ ինքս ընտրելու ծրագիրը՝ անտարակույս  նաև Կոմիտաս եմ կատարում: Դա իմ առաքելությունն է: Որքան կարող եմ օգտակար լինել հայ երաժշտությանը՝ պետք է լինեմ և դրան շատ լուրջ եմ վերաբերվում»:

Ամիր-Կարայանի խոսքով՝ օտարերկրացին Կոմիտասի երգերին և՛ սովոր է, և՛ անսովոր: Նշում են, որ շատ տխուր են երգերը: Ժողովուրդը երգել է այն, ինչ զգացել և ապրել է: