Կոմիտասի ստեղծագործությունների նոր գործիքավորումները՝ Իզաբել Բայրաքդարյանի մատուցմամբ

Հրապարակվել է՝ Jan 09 2020

Հեղինակ՝ ANM Media
Հունվարի 18-ին Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես Հայ Առաքելական եկեղեցում ելույթ կունենա Գրեմմիի նախկին հավակնորդ, աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը: Միջոցառումը կրում է «Իզաբել Բայրաքդարյան և ընկերներ. Կոմիտասի 150-ամյակի տոնակատարություն», որտեղ կներկայացվի Կոմիտասի արվեստն իր ողջ գունապնակով: Այս մասին հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը։ 

Համերգի շրջանակներում կկատարվեն Կոմիտասի հոգեվոր և աշխարհիկ, մանկական և ժողովրդական երգերը՝ նոր գործիքավորմամբ: Ստեղծագործությունները գործիքավորվել են ձայնի ու երգչախմբի և ձայնի ու լարային քառյակի համար:

Բացի Ի. Բայրաքդարյանից, համերգին ելույթ կունենան նաև արտիստներ Լոս Անջելեսից ու Ֆրեզնոյից, Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրեզնոյի Coro Vox Aeterna երգչախումբը՝ Ֆրեզնոյի համալսարանի պրոֆեսոր Աննա Հեմբրի ղեկավարությամբ: