Հայկական երգի օր քրեակատարողական հիմնարկում

Հրապարակվել է՝ Oct 10 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 8-ին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սեդրակ Երկանյան) ելույթ ունեցավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար:  

Միջոցառմանը երաժիշտները կատարեցին Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև ժողովրդական երգերի հարուստ ընտրանիից: Համերգի կազմակերպիչներն այս միջոցառմամբ հետապնդում են մի գլխավոր նպատակ՝ անմահացնել հայ ժողովրդական երգերի և Կոմիտասի լինելիությունն ու արվեստը Հայաստանի հնարավոր բոլոր անկյուններում:  

ՀՀ քրեակատարողական ծառայության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ միջոցառման ավարտին ազատազրկված անձինք իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին և որպես շնորհակալություն, համերգի մասնակիցներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերները։ Կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասացին նաև հիմնարկի վարչակազմի անդամները։