Կոմիտաս․ հարգանքի տուրք Կանադայում

Հրապարակվել է՝ Nov 19 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 25-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է մեծ համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Այս մասին գրում է Torontohye կայքը։ Համերգը կայացել է Թելուս կենտրոնի (Թագավորական կոնսերվատորիա, RCM) Քյորներ համերգասրահում։ Համերգի հեղինակը դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Քրաջյանն էր, որը կազմակերպվել էր RCM-ի և Ամիչի կամերային նվագախմբի համատեղ և կրում էր «Կոմիտաս․ հարգանքի տուրք Կանադայում» խորագիրը։

Քրաջյանի հիմնական նպատակն էր ներկայացնել Կոմիտասի արվեստը ինչպես հայ համայնքի ներսում, այնպես էլ կանադացի հանդիսատեսին, ինչի համար, ըստ պարբերականի, ջանքեր չէր խնայել, մեծամասամբ ընդգրկել էր կանադացի երաժիշտների։ Ամիչիի կազմում են կլարնետահար Խոակին Վալդերպենյասը, թավջութակահար Դեվիդ Հեթերինգթոնը և դաշնակահար Սերուժ Քրաջյանը։ Մասնակիցների թվում էին ջութակահար Մարկ Ֆյուերը, ալտահար Բարրի Շիֆմանը, Elmer Iseler Singers երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Լիդիա Ադամս),  Տորոնտոյի «Երիտասարդ ձայներ նախագիծը», «Էրեբունի» պարային համույթը և այլոք։ Համերգի բոլոր տոմսերը սպառվել էին համերգից օրեր առաջ։ Քրաջյանն իր ծրագիրը կազմել էր հիմք ընդունելով ինչպես Կոմիտասի թողած ժառանգությունը, այնպես էլ բազմաթիվ այլ տեքստեր, որոնք վերաբերում էին Կոմիտասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։