«Երեք արվեստի բուհերի շաբաթ» նախագիծը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին

Հրապարակվել է՝ Nov 19 2019

Հեղինակ՝ ANM Media
«Երեք արվեստի բուհերի շաբաթ» նախագիծը այս տարի կանցկացվի նոյեմբերի 19-25-ը և նվիրված է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

Նոյեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենա կոմիտասյան օրերի հանդիսավոր բացման արարողությունը՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցադրմամբ, կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների ելույթով։ Բոլոր բուհերում կանցկացվեն դասախոսություններ, վարպետության դասեր և շնորհանդեսներ։

Այս տարի միջբուհական գիտաժողովին միացել են նաև Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոսները։ Նախագծի շրջանակներում տեղի կունենա նաև համերգ ԵԳՊԱ ցուցասրահում։ ԵՊԿ և ԵԹԿՊԻ ուսանեղները հանդես կգան Կոմիտասին նվիրված բեմադրությամբ։

2017 թվականից ի վեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ ձևավորրվել է «Երեք արվեստի բուհերի շաբաթ» նախագիծը, որը կյանքի է կոչվել ուսանողների ծանոթության, շփման և նոր ստեղծագործական գաղափարների զարգացման նպատակով։

Ամբողջական ծրագիրը՝ այստեղ