Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Սանկտ Պետերբուրգում

Հրապարակվել է՝ Oct 30 2019

Հեղինակ՝ ANM Media
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրների ստեղծագործությունները նոյեմբերի 5-ին կհնչեն Սանկտ Պետերբուրգի «Земля детей» 30-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Այն անց է կացվում ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ Սանկտ Պետերբուրգի կոմպոզիտորների միության, Սանկտ Պետերբուրգի երաժշտական ֆոնդի և Սանկտ Պետերբուրգի մշակութային հանձնաժողովի համատեղ ջանքերով: Համերգը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի կոմպոզիտորների տան համերգասրահում:

Հայ մրցանակակիրներից համերգին կներկայանա Ռուբեն Ավագյանը, իսկ մյուս ստեղծագործողների՝ Սյուզաննա Աղամալյանի, Մերի Առակյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Էրիկա Մարկոսյանի, Էդգար Մխիթարյանի, Էմիլի Հովհաննիսյանի ստեղծագործությունները կհնչեն ՌԴ-ում բնակվող երաժիշների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՀԿՄ ներկայացուցիչ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանի կատարմամբ: Վերջինս մեծ ներդրում է ունեցել այս նախագծի իրականացման գործում: Նախագիծն իրականանում է Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միության համագործակցության արդյունքում: