Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հաշվետու համերգը

Հրապարակվել է՝ Dec 13 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հաշվետու համերգը։

Համերգին ելույթ են ունեցել կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), մագիստրատուրայի կամերային նվագախումբը (դիրիժոր՝ Արամ Թալալյան) և սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Նատալի Գալստյան)։

Համերգի ընթացքում կոնսերվատորիայի ուսանողները կատարել են Կոմիտասի, Յ. Ս. Բախի, Վ. Ա. Մոցարտի, Լ. Բոկկերինիի և Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները։ 

 Մի շարք մասնագետների կարծիքով սա մի մեծ վերելք էր կոնսերվատորիայի համար և տևական դադարից հետո նման բարձր կատարողական մակարդակով ներկայանալը կարելի է հաղթանակ համարել։