· Դասական
Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգ
Հոկտեմբերի
25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Երևանյան 13-րդ միջազգային
երաժշտական փառատոնի փակման գալա համերգը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ
նվագախումբը ներկայացնում էր մեր ժամանակների ամենահաջողակ ու պահանջված
դաշնակահարներից Ֆրեդդի Քեմփֆին (Մեծ Բրիտանիա): Քեմփֆը հանդես եկավ
ամենաջազային դասական կոմպոզիտորի՝ Ջորջ Գերշվինի դաշնամուրի և նվագախմբի համար
գրված կոնցերտով: Քեմփֆը բացառիկ տաղանդի տեր դաշնակահար է: Նա ունի հզոր և համարձակ կատարողի հեղինակություն, տաքարյուն
խառնվածք և չի վախենում ռիսկի դիմել, բայց
միևնույն ժամանակ մտածող և խորը զգացմունքային երաժիշտ է:
Նվագախումբը ղեկավարում էր անվանի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը (Գերմանիա): Ծրագրում, բացի Գերշվինի դաշնամուրի կոնցերտից, ՀԱՖՆ-ի կատարմամբ հնչեց նաև Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը և Բրամսի թիվ 1 սիմֆոնիան: Ալեքսանդր Լիբրայխն այսօրվա դիրիժորական արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է: Նրա կայացման մեջ մեծ դեր է ունեցել Կլաուդիո Աբբադոն, ով ժամանակին հրավիրել է Լիբրայխին աշխատելու Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ Զալցբուրգի «Զատկի փառատոն»-ի շրջանակներում: Լիբրայխն այժմ հանդիսանում է Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Շուբերտի փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս BBC-ի սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Վալենսիայի և այլ նվագախմբերի հետ: Ինչես Լիբրայխը, այնպես էլ Քեմփֆը առաջին անգամ ելույթ ունեցան Հայաստանում:
Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել 12 սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ 16 արտերկրյա և հայաստանցի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Նշանակալից համերգնեից էին՝ Հայաստանի Հանրապտության Անկախության օրվա, Արամ Խաչատրյան համերգասրահի անվանակոչման 40-ամյակի, Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի, Չեխոսլովակիայի Անկախության 101 ամյակի համերգները: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան Տիգրան Մանսուրյանի թավջութակի կոնցերտի հայաստանյան և Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերաները: ՀԱՖՆ-ի հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 27-ին, որը նվիրված է կոմպոզիտոր Սերգեյ Սարաջևի 100-ամյակին: