· Դասական
էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանը կնշվի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվի Արամ Խաչատրյանի ժամանակակից, սիրված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանը։ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի հոբելյանական երեկոյինայս կապակցությամբ ելույթ կունենան հանրահայտ երաժիշտներ, որոնք կներկայացնեն կոմոզիտորի կամերային ստեղծագործությունները։ Երեկոյին մասնակցում են ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Խաչատրյան Տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո), Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Ելենա Վարդազարյանի (դաշնամուր)։ Համերգը վարում է երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։
Ծրագրում՝ «Ալբոմ թոռնիկիս» դաշնամուրի համար, վոկալ ստեղծագործություններ, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար և Լարային կվարտետ։
Երեկոյի ընթացքում Տուն-թանգարանի համերգասրահում կբացվի նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդես (լուսանկարները` տուն֊թանգարանի հավաքածուից)։
Տոմսերը կարող եք ձեռք բերել https://wylling.com/ կայքում՝ https://bit.ly/2ZrqZxo հղումով։