· Նորություններ
«PIAF SYMPHONIQUE» նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Նվագախմբի համար փոխադրումները կատարել է դաշնակահար Նաբույուկի Նակաձիման, որը նույնպես մասնակցելու է համերգին։ Մասնակիցների թվում է նաև ակորդեոնահար Ֆրեդերիկ Վիալեն: