Անցնել բովանդակությանը

· Դասական

Վ․ Գերգիևի ղեկավարությամբ Մոսկվայում կայացել է համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտորներին

Վ․ Գերգիևի ղեկավարությամբ Մոսկվայում կայացել է համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտորներին
Մոսկվայի Զարյադյե համերգասրահում կայացել է ԽՍՀՄ երեք ժողովրդական արտիստների, կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված տոնական համերգ:

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարել է Ռուսաստանի ամենահին երաժշտական ​​կոլեկտիվներից մեկը` Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, մենակատարներ՝ Հայկ Կազազյան (ջութակ), Նարեկ Հախնազարյան (թավջութակ) և Սերգեյ Նակարյակով (շեփոր)։ 

Մաեստրո Գերգիևն անձամբ ծանոթ էր այս բոլոր երեք կոմպոզիտորներին․ «Այս անունները սուրբ են ցանկացած հայի համար և դրանք հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս, նրանց երաժշտությունը հնչում է բոլոր մայրցամաքներում: Ես բախտ եմ ունեցել ՝ լինելով շատ երիտասարդ դիրիժոր, ոչ միայն ճանաչելու, այլև ընկերանալու նրանց հետ»:

Համերգը կազմակերպել էին «Առնո Բաբաջանյանի և Վալերի Գերգիևի բարեգործական հիմնադրամը: Ծրագրին աջակցել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի հանձնաժողովը: