Անցնել բովանդակությանը

· Դասական

Օլիվեր Վեդեր. Սիրով եմ վերադարձել Հայաստան

Օլիվեր Վեդեր. Սիրով եմ վերադարձել Հայաստան
Սիրահարների տոնը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում կնշանավորվի «Սեր» խորագրով տոնական համերգով, որին մասնակցում են օպերային երգիչներ սոպարնոներ Լիանա Ալեքսանյանը և Նինա Մինասյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը և տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ Նվագախումբը կղեկավարի գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերը:

«Առաջին այցս չէ Հայաստան։ Երկու անգամ աշխատել եմ ձեր գեղեցիկ նվագախմբի հետ և սիրով եմ եկել Հայաստան: Նվագախումբը ելույթ է ունենակու մեներգիչների ֆանտաստիկ կազմով: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել նման արտիստների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օլիվեր Վեդերը, հավելելով, որ համաշխարհային օպերային գոհարների հետ տոնական երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Միշել Լեգրանի սիրված գործերը։ Դիրիժորը վստահ ՝ ծրագիրը բոլորին դուր կգա։ Նա նաև ուրախությամբ նշեց, որ Հայաստանում երաժշտական կյանքն ակտիվ է և երաժիշտներն ու հանդիսատեսը հնարավորություն ունեն համերգները վայելելու, մինչ դեռ իր հայրենի Գերմանիայում դեռ նախորդ տարվա նոյեմբերից բոլոր համերգային կազմակերպությունները համավարակի պատճառով չեն գործում։

«Երբ տեսա, թե ինչ է կատարվում մեր երկրում, հասկացա, որ ժողովուրդը բաժանվել է խմբերի, և մենք մոռացել ենք սիրել միմյանց: Անհրաժեշտ է սիրել ու հիշել, որ առանց սիրո գուցե սխալ ճանապարհով գնանք»,- խոսելով սիրո մասին, նշեց համերգի մասնակից Լիանա Ալեքսանյանը։ Նա հավելեց, որ համավարակի պատճառով չեղյալ են հայտարարվել Եվրոպայում իր առաջիկա բոլոր համերգները և անորոշ է, թե երբ է վերսկսվելու երաժշտական կյանքը։

«Սեր» խորագրով համերգը տեղի կունենա փետրվարի 13-ին և 14-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Լուսանկարը՝ ՀԱՖՆ FB էջից