Փետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դասական երաժշտության համերգ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառմանը կհնչեն հատվածներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից: Երեկոյին ելույթ կունենան Անժելա Բադալյանը, Գայանե Սահակյանը, Գևորգ Գինոսյանը, Հայկազ Համբարձումյանը, Լիա Առաքելյանը, Մեգի Սարգսյանը, Նարեկ Ադամյանը, Սառա Հակոբյանը, Սիրանուշ Օվսիյանը, Թամարա Միրզոյանը, Վարդուհի Ենոքյանը, Վարդուհի Թորոյանը, Մելինե Նաջարյանը, Ջուլիանա Գրիգորյանը (Գեղ. ղեկավար` Էլինա Վանիյան, նվագակցող` Նունե Մելիք-Վրթանեսյան): Համերգը կվարի երաժշտագետ Սեդա Շեյրանյանը: