Անցնել բովանդակությանը

· Ջազ

Electronic Planet. Նոր նախագիծ Վահագն Հայրապետյանի կողմից

Electronic Planet. Նոր նախագիծ Վահագն Հայրապետյանի կողմից
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը մայիսի 29-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։ Հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների, նորարարական համերգային ծրագրով:

Երեկոյի ընթացքում կհնչեն Հայրապետյանի ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները: Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ:

Հայրապետյանը տարբեր կազմերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների և պատվով ներկայացրել հայ մշակույթը։

Վահագն Հայրապետյանի մասին ավելին՝
այստեղ։ 

Լուսանկարը՝ Հրանտ Խաչատրյանի