· Դասական
Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել դպրոցի սաներն ու տարբեր տարիների շրջանավարտները, դպրոցում գործող համույթներն ու նվագախմբերը:
Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը մեր երկրի առաջատար երաժշտական կրթօջախներից է, որտեղ սովորում է շուրջ 1000 աշակերտ: Դպրոցում գործում է կամերային, փողային նվագախումբ, ազգային նվագախմբեր, ջութակահարների և քանոնահարների համույթներ, բազմաթիվ երգչախմբեր:
Դպրոցը մշտապես բարձր հորիզոնականներ է զբաղեցնում Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ամենամյա մրցույթ-փառատոնում, հանդես է գալիս կրթական, մշակութային, դաստիարակչական բազմաթիվ ինքնատիպ նախաձեռնություններով: